Skip to content

Latest commit

 

History

History
13 lines (7 loc) · 2.24 KB

Isidore of Seville - Patron Saint of Programmers and the Internet.md

File metadata and controls

13 lines (7 loc) · 2.24 KB

Isidore Monument

Լուսանկարում՝ Սուրբ Իսիդոր Սևիլյացու հուշարձանն է Իսպանիայի ազգային գրադարանի մուտքի մոտ՝ Մադրիդում

Իսկ դուք գիտե՞ք, որ ծրագրավորողներն ունեն իրենց հովանավոր Սուրբը: Ո՞վ է Սուրբ Իսիդոր Սևիլյացին և ի՞նչ վաստակի համար է կաթոլիկ եկեղեցին նրան սրբադասել ու հռչակել ծրագրավորողների և համացանցից օգտվողների հովանավոր:

Իսիդոր Սևիլյացին (լատիներեն՝ Isidorus Hispalensis) իսպանացի աստվածաբան և եկեղեցական գործիչ է, ապրել է 560-636 թվ․ և 600 թվ-ից մինչև իր մահը եղել է իսպանական Սևիլյա (հին ժամանակներում հայտնի է եղել Իսպալիս, հետո Իշբիլիա անուններով) քաղաքի եպիսկոպոսը։

Փորձել է համակարգել անտիկ դարաշրջանի և վաղ միջնադարի գիտական ժառանգությունը (իհարկե վերցնելով միայն այն, ինչը չէր հակասում կաթոլիկ եկեղեցու պաշտոնական ուսմունքին), և կազմել է առաջին լիարժեք հանրագիտարանը, որտեղ եղել են բաժիններ նվիրված մաթեմատիկային, բժշկությանը, պատմությանն ու աստվածաբանությանը։

1598 թվականին սրբադասվել է կաթոլիկ եկեղեցու կողմից և համարվել ուսանողների հովանավորը։ 1999 թվականին Հռոմի Պապ Հովհաննես Պողոս երկրորդի կողմից հռչակվեց որպես համացանցի, ծրագրավորողների և այլ համակարգչային գիտություններով զբաղվող մասնագետների հովանավոր Սուրբ։

2005 թվականին նույնիսկ ստեղծվեց Սուրբ Իսիդոր Սևիլյացու վիրտուալ միաբանությունը: